/ Օգտվելու կանոններ

Օգտագործման համաձայնագիր

Հարգելի օգտատեր, Ձեր հայտարարությունը տեղադրելիս, Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակության հայտարարությունը:

1. Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

agroshuka.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկությունն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են agroshuka.am-ի սեփականություն: Եթե Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:

Դուք պարտավորվում եք`
- Չձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ծանրաբեռնմանը, չօգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
- Չկանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
- Չօգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;
- Չքննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
- Չօգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

agroshuka.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: Կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`
- Չխախտել հայտարարությունների հրապարակման կանոնները
- Չհրապարակել և չփոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:
- Չհրապարակել և և չփոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:

2. Պատասխանատվության սահմանափակում

agroshuka.am-ը չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ: Կայքը հանդիսանում է վաճառքային կոմունիկացիոն պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել և գնել ապրանքներ ցանկացած ժամին, որտեղից որ հարմար եք գտում և Ձեզ հարմար արժեքով:

Կայքը պատասխանատվություն չի կրում գործարքների հետևանքով կորուսների համար, ինչպես նաև՝ օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված ապրանքերի համար: Բոլոր վեճերը պետք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:

Տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Մենք չենք երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Մենք չենք կարող երաշխավորել նաև վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով:

3. Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` agroshuka.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է 30օր:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց agroshuka.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավոր է դադարեցնել agroshuka.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: agroshuka.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ: