/ Ապրանքախմբեր / Տնկիներ / Պտղատնկիներ / Սովորական/ բարձրաճ

Կվաճառեմ : Վաճառվում են "Asili-iri" տեսակի ունաբի տնկիներ:

Տավուշ, Պտղավան | 2019-02-05, Ad ID: 1429

  • Վաճառվում են

Ունաբենին խոշոր կամ միջին մեծության ծառ է: Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3-4 uմ, լայնությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ կարմրավուն հարթ, լերկ մաշկով։ Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, ունաբից պատրաստում են մուրաբա, ջեմ, հյութ, գինի, կոմպոտ, մարինադ և այլն։ Հասունացման նախնական շրջանում պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, յոդ, սպիտակուց, օսլա, շաքար, ճարպեր, օրգանական թթուներ և այլ օգտակար նյութեր։ Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ հատկություններ: Ունաբենու պտուղը օգտագործվում է նաև արյան ճնշումը կարգավորելու նպատակով: