/ Նախագծի մասին

Նախագծի մասին

Agroshuka.am գյուղատնտեսական հարթակը Հայաստանում առաջին լուրջ, ծավալներով` աննախադեպ, գյուղատնտեսական հարթակն է: Նախագծի մտահղացման և իրականացման հեղինակը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է՝ «Ագրոինտեքս» ՍՊԸ-ն:
Ընկերությունը հիմնադրվել է շուրջ 5 տարի առաջ: Ելնելով կատարած աշխատանքների մասշտաբներից ու ծավալից` «Ագրոինտեքսը» համարվում է Հայաստանում ինտենսիվ այգիներ հիմնող, հակակարկտային ցանցեր և կաթիլային ոռոգման համակարգեր ներդնող հեղինակավոր ընկերություններից մեկը: Ընկերությունն առաջատար է նաև ոլորտում որակյալ աշխատանքի և շուկայական մրցակցային գների տեսանկյունից, ինչը պայմանավորված է ժամանակակից սարքավորումների և մեքենաների հսկայական բազայի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությամբ:
Ինտենսիվ այգիների հիմնման, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումից բացի ընկերությունը մասնագիտացել է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական խորհրդատվության և գյուղտեխնիկայի վերազինման ու արդիականացման մեջ:
Ունենալով երկարատև հաջողության տեսլական`մենք պլանավորում և գործում ենք ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար: Եվ հետևաբար, ընկերությունն իր առաքելությունն է համարում նաև թեթևացնել գյուղական համայնքների բնակիչների հոգսը, ինչից և առաջացավ agroshuka.am-ի գաղափարը:
Կայքի ստեղծման հիմքում ի սկզբանե դրված է վերավաճառողների գործունեության բացառումը ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև: Ագրոշուկան անվճար հարթակ է ֆերմերների համար, ովքեր կայքի միջոցով կարող են հեշտությամբ, առանց միջնորդների, սպառել իրենց գյուղմթերքը՝ ուղիղ կոնտակտի մեջ մտնելով գնորդի հետ: